Categories
Uncategorized

բլոկներ

Արարատ կոլեկտիվի բլոկ

Բոլոր հայ և ասորի քվիր անձանց, նրանց ընկերուհիներին ու ընկերներին, ֆաշիզմի, գաղութատիրության ու ցեղասպանության ժխտման դեմ պայքարող բոլոր անձանց «Արարատ» կոլեկտիվը հրավիրում է միանալ քվիր փրայդին։

Մենք՝ հայերս և ասորիներս, միասնական ենք մշակույթի, լեզվի և ինքնության ոչնչացման դեմ մեր պայքարում։

Կոչ ենք անում պատասխանատվության ենթարկել հայերի և ասորիների ցեղասպանության բոլոր պատասխանատուներին։ Եվ պահանջում ենք իրավունք՝ մեր լիարժեք քվիր ինքնությամբ ապրելու ու բարգավաճելու մեր նախնիների հողում։

Մենք երթ ենք անում հանուն Հայաստանում ապրող մեր քվիր քույրերի ու եղբայրների և դատապարտում ենք ընդդիմադիր կուսակցությունների կողմից հանրության մեջ հոմոֆոբիայի սերմանումը:

Մենք վերահաստատում ենք, որ քվիր հայերն ու ասորիները գոյություն ունեն ամենուր, որտեղ մեր ժողովուրդները բնակվում են:

Մեր սերն ենք ուղարկում մեր այն քույրերին, որոնք Արցախում, Աֆրինում, Սերե Կանիյեում և Սինջարում ենթարկվում են կնասպանության և գենդերային բռնության։ Զայրույթով ենք արձանագրում, որ նրանց բռնության ենթարկողները ցանկանում են ոչնչացնել մեր համայնքները և կապը հողի հետ:

Մենք կանգնած ենք տարածաշրջանում և նրա սահմաններից դուրս գտնվող մեր ընկերուհիների և ընկերների կողքին, ովքեր պայքարում են բոլոր մարդկանց ազատագրման համար։

Մեր հպարտությունն ու արմատներն անբաժանելի են։